Նումի Ռապաս
Նումի Ռապաս անգլ.՝ Noomi Rapace | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1979 թ. |
Ծննդավայր | Խուդիկսվալ, Եվլեբորգ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ազգություն | շվեդ |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Skara School Scene? (1999)[1] և Սյոդրա Լատին |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատանք | դերասանուհի |
Աշխատավայր | 1996 թ-ից մինչ մեր օրերը |
Ամուսին | Օլա Ռապաս[2] |
Ծնողներ | հայր՝ Rogelio Durán? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | noomi-rapace.info |
Ստորագրություն | |
Noomi Rapace Վիքիպահեստում |
Նումի Ռապաս[4] (շվեդ.՝ Noomi Rapace, ծնյալ Հիլդա Նումի Նորեն (Hilda Noomi Norén), դեկտեմբերի 28, 1979[5][6][7], Hudiksvall, Gävleborg County, Շվեդիա)[8], թատրոնի և կինոյի շվեդ դերասանուհի[9]։ Կինոյում դերակատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 7 տարեկանում՝ նկարահանվելով «Ագռավի ստվերը» շվեդա-իսլանդական ֆիլմում։ 2011 թվականից նկարահանվում է Հոլիվուդում։ Թոմ Հարդիի հետ նկարահանվել է Երեխա-44 կինոնկարում։ Ռապասի մայրը շվեդուհի է, իսկ հայրը գնչուական ծագմամբ իսպանացի Իսպանիայի Բադախոս քաղաքից։
Նումի Ռապասը միջազգային ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ մարմնավորելով Լիսբեթ Սալանդերի կերպարը շվեդական «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2009 թ.) թրիլլերում և դրա շարունակությունը հանդիսացող «Կրակի հետ խաղացող աղջիկը» (2009) և «Խաղաթղթե աշտարակը» ( 2009) ֆիլմերում։ Դերասանական իր այդ աշխատանքի համար նա արժանացել է շվեդական հեղինակավոր «Ոսկե բզեզ» կինոմրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Հոլիվուդում նրա առաջնելույթը եղել է 2011 թվականին, «Շերլոկ Հոլմս. ստվերների խաղը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ ընկերակցելով անվանի կինոդերասաններ Ռոբերտ Դաունի Կրտսերին և Ջուդ Լոուին։ Այնուհետև տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել հոլիվուդյան «Պրոմեթևս», «Կեղտոտ հանձնուք» , «Վրեժի ծրագիր» , «Ինչ պատահեց երկուշաբթի օրը» և այլ կինոնկարներում[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականից Նումին մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շվեդ դերասան Պեր Օլա Նորելի հետ։ Զույգը նախընտրել է կրել Ռապաս ազգանունը, որը ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է գիշատիչ թռչուն[11]։ 2003 թվականին որդի են ունեցել, որին անվանել են Լև՝ ի պատիվ ռուս հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի[12]։ 2011 թվականին զույգը բաժանվել է[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.skara.se/se--gora/turism/att-gora/temavandringar/7.-tusen-ar-har-gjort-oss-kloka.html
- ↑ https://www.britannica.com/biography/Ola-Rapace
- ↑ http://www.bodilprisen.dk/aar-for-aar/2008-2/
- ↑ произношение Noomi Rapace: Как произносится Noomi Rapace, язык: Шведский
- ↑ Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Noomi Rapace Pronunciation in Swedish audio link (Retrieved 10 June 2012)
- ↑ Karen Olsson, Noomi Rapace Arrives in Hollywood, by Way of Outer Space Արխիվացված 24 Օգոստոս 2017 Wayback Machine, The New York Times Magazine, 27 May 2012, p. 26.
- ↑ Wilson, Andrew (2010 թ․ օգոստոսի 20). «Millennium fever: Stieg Larsson and the mystery of the lost manuscript». Thisislondon.co.uk. ES London Limited. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
- ↑ https://www.ural.kp.ru/daily/26303.2/3183162/?share.target.id=869965&share.target.class=4
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ https://joinfo.ua/showbiz/1244139_Numi-Rapas---yarkaya-zhenschina-39-letnyaya.html./(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նումի Ռապաս Internet Movie Database կայքում
- Noomi Rapace at The-Numbers.com
- Pronunciation (audio link by Swedish speakers)
- IONCINEMA.com interview with Rapace for The Girl with the Dragon Tattoo in March 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նումի Ռապաս» հոդվածին։ |
|